Google chrome բրաուզերի համար կա հավելված, որը կօգնի ուսումնասիրել մարդու նորմալ անատոմիան և ֆիզիոլոգիան: Նախագիծը կոչվում է BioDigitalHuman և իրենից ներկայացնում է 3D ատլաս, օգտվելու համար պետք է այցելել biodigitalhuman.com կայքը:
Օգտվելու կարգը.
Սկզբում ընտրում ենք օրգանիզմի սեռը, որից հետո կբացվի մարդու կմախքի 3D պատկերը՝

Աջ կողմում կա նավարկության (նավիգացիայի) մենյու՝

որից կարող ենք ընտրել այն համակարգերը, որոնք ուզում ենք դիտել, օրինակ կարող ենք անջատել կմախքը և միացնել արյունատար համակարգը, այս դեպքում արդեն կերևան միայն մարդու սիրտն ու անոթները, իսկ եթե այլ համակարգ նունպես միացնենք, օրինակ շնչառականը, արդեն սրտին ու անոթներին կմիանան թոքերը, բրոնխները և շնչափողը: Եթե մկնիկի օգնությամբ ընտրենք որևէ օբյեկտ, աջ կողմում կբացվի դրա նկարագրությունը.

Комментариев нет:
Отправить комментарий