Նախ այն մասին, թե ինչ է Google PR-ը: Լրիվ անվանումը` Google PageRank, այն հատուկ ալգորիթմ է, որը գնահատում է կայքը և գնահատականն արտահայտում թվային տեսքով, ալգորիթմն օգնում է տեսնել կայքի կապվածությունն այլ կայքերի հետ` գերհղումների (հիպերլինքերի) միջոցով:
Հիմա էս գերմանացիք ստեղծել են PageRank-ի նման այլ ալգորիթմ, որը նույն ձևով ուսումնասիրում է միջբջջային կապերը, նոր ծրագիրը կոչվում է NetRank:
Շվեդիայի Լունդա ունիվերսիտետից բժշկական գիտությունների դոկտոր Քրիստոֆ Ուինտերն ասում է, որ սկզբում իրենք ցանկանում էին ստեղծել միջբջջային կապերը մանրամասն ուսումնասիրող ալգորիթմ, սկայն հետագայում հասկացան, որ նման բան արդեն կա, մնում է այն ձևափոխել:
Ներկայումս NR-ի միջոցով ուսումնասիրվել է միայն ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոման, պարզվել է, որ սքանավորված սպիտակուցներից 7-ի շնորհիվ կարելի է որոշել հիվանդության բարդությունը և նշանակել համապատասխան բուժում, իհարկե բուժում բառն այստեղ կարելի է օգտագործել որոշ վերապահումներով:(
Քրիստոֆն ասել է, որ պետք չէ չափից դուրս օպտիմիստ լինել, քանի որ այս ծրագիրը դեռևս չի կարող օգտագործվել քաղցկեղի ախտորոշման կամ պրոֆիլակտիկայի համար, այն կօգտագործվի ախտորոշումն ստացած հիվանդների համար:
Համապատասխան գիտական հոդվածը և ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ

Комментариев нет:
Отправить комментарий